


Արմինֆո. Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը խստացրել է արտասահմանում գտնվող կամ արձակուրդ ծրագրող իսրայելցիների համար նախատեսված հանձնարարականները:
Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, Իսրայելի ԱԱԽ-ն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ուղեւորություններից՝ "ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով":
"Եգիպտոսով և Հորդանանով արտերկրից վերադարձող իսրայելցիներին ԱԱԽ-ն խորհուրդ է տվել ընտրել չվերթներ, որոնք վայրէջք են կատարում միայն Տաբայում, Աքաբայում և Ամմանում: Իսրայելցիներին խորհուրդ չի տրվել մնալ Եգիպտոսում և Հորդանանում, այլ՝ անմիջապես մեկնել դեպի Իսրայել մոտակա սահմանային անցումներ", - հաղորդում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն:



