


Արմինֆո.Իրանի փորձագետների խորհուրդը զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին ընտրել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ, հաղորդում Է Press TV-ն:
Իրանի սահմանադրության համաձայն, հենց Փորձագետների խորհուրդն է, որը բաղկացած է 88 անդամներից, որ լիազորված է ընտրել երկրի գերագույն առաջնորդին: 37 տարի Իրանը կառավարած Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին ուղղված ամերիկա-իսրայելական հարվածի հետեւանքով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետապնդելու է Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած իրավահաջորդի: Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը "երկար չի դիմանա"՝ առանց ԱՄՆ-ի հավանության:



