


Արմինֆո.Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Մասնավորաապես, խոսքը վերաբերում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելառուսի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նեպալի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Գվինեայի, Եմենի, Զիմբաբվեի, Իրաքի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Մարոկկոյի, Նիգերիայի, Սիերա Լեոնի, Սիրիայի քաղաքացիներին:
«Հավելենք, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով», - գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։



