


Արմինֆո.Երեկ երեկոյան անհայտ անձը դյուրավառ խառնուրդ է նետել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի ուղղությամբ:
Տեղի ունեցածն արձանագրել են այդ փողոցով անցնող վարորդները։ Տեսագրությունը, որում անհայտ անձը, ենթադրաբար, դյուրավառ խառնուրդով շիշ է նետում ԱԱԾ շենքի ուղղությամբ, հայտնվել է սոցիալական ցանցերում։
Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, որը հանձնվել է նախաքննական մարմնին:



