


Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագիրը, որպես որի միջնորդ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխակերպման հնարավորություն է ներկայացնում ողջ Հարավային Կովկասի համար: Այդ մասին "Imedi" հեռուստաալիքին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտաամենտից։
Նշվում է, որ Վրաստանը կարող է ինչպես ներդրում ունենալ կայունության և բարգավաճման գործում, որոնք հնարավոր կդառնան այդ համաձայնագրի շնորհիվ, այնպես էլ զգալի օգուտ ստանալ:
Պետդեպարտամենտում նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ է սպասում Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը: "Մենք կշարունակենք փոխգործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր երկկողմ հարաբերությունների եւ Վրաստանում քաղաքական իրադրության վրա", - ամփոփել են Պետդեպարտամենտում, հաղորդում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:-



