


Արմինֆո. Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, որը Հայաստանում ընդունված է անվանել "Կանանց միամսյակ", տեղի կունենա "Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր" խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, միջոցառումը Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությունն է և նպատակ ունի ընդգծել երևանցի կնոջ դերը քաղաքի պատմության, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի ձևավորման ու զարգացման գործում ՝ ներկայացնելով նրա կերպարը տարբեր դարաշրջաններում:
Աղբյուրի համաձայն, ցուցադրության հիմքը կազմելու են Երևանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարները, որոնք ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերը: Այդ վավերագրական լուսանկարները ներկայացնում են երևանցի կանանց սոցիալական տարբեր խավերից․ մտավորականներ, արվեստի գործիչներ, ինչպես նաև արտադրության աշխատակցուհիներ:-



