


Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում տեղեկացրել են, թե վերջին երեք օրվա ընթացքում քանի ՀՀ քաղաքացի է դուրս բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից:
«Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ: Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ», - Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի և իրանական կողմի պատասխան գործողությունների ֆոնին Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր: Դրանց թվում է նաև ԱՄԷ-ն։ Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանի ավելի քան 500 քաղաքացիներ այս օրերին կարող են գտնվել ԱՄԷ-ում՝ հանգստի ։



