


Արմինֆո.Անցախ գիշեր Իրաքում և Իրանի արևմտյան սահմաններին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են հավանական համակարգված, բազմափուլ գործողության մասին, որը, ի վերջո, ձախողվել է իր նպատակներին հասնելուց առաջ, կարծում է լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման։
Նրա խոսքով՝ ստացվել են հավաստի հաղորդագրություններ, որ մի քանի ռազմական ուղղաթիռներ դեսանտային վայրէջք են կատարել Նաջաֆի և Քերբելայի միջև գտնվող անապատում։ Միաժամանակ, Իրաքի զգալի մասում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում, որը որոշ դիտորդներ կապում են հնարավոր քողարկման հետ։
«Որոշ տվյալների համաձայն, իրաքյան ուժերը առաջ են շարժվել ստուգման համար, բայց ենթարկվել են դեսանտային խմբի ինտենսիվ կրակի, որից հետո սկսվել են զինված բախումներ։
Միևնույն ժամանակ, իրանական աղբյուրները հաղորդել են, որ Իրանի տարածք ներթափանցելու փորձ կատարող ամերիկացի պարաշուտիստների խումբը բախվել է իրանցի մարտիկների հետ, և բախման արդյունքում դեսանտային խմբի բոլոր անդամները սպանվել կամ գերեվարվել», - գրել է Ջուման իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ իրանական աղբյուրները միաժամանակ հայտարարել են, որ Իրանի հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել են քուրդ անջատողական խմբերի դավադրությունը, որոնք ծրագրել էին գիշերը ներթափանցել երկրի տարածք։ «Հաղորդվում է, որ այդ խմբավորումներին լուրջ կորուստներ են պատճառվել։ Սա վկայում է Իրանի սահմանների շուրջ քողարկված և բազմաշերտ դիմակայության մասին, և այս անգամ ծրագրված սցենարը, դատելով ըստ ամենայնի, ավարտվել է ձախողմամբ», - եզրափակել է Ջուման։
Նշենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելն աավելի վաղ կոչ էին արել քրդերին ապստամբել Իրանի դեմ։ Լրատվամիջոցներում նաև տարածվել է տեղեկատվություն, որ քրդական կազմավորումներն, իբր, արդեն ցամաքային գործողություն են սկսել Իրանի սահմանների մոտ, սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



