


Արմինֆո. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի օրը հերթական հարվածների շարքն է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազային, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
«Այս հարձակման ընթացքում 20 անօդաչու թռչող սարքեր և երեք հրթիռներ ոչնչացրել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայի գլխավոր շտաբի շենքը, զորանոցները և վառելիքի բաքերը», - գործակալությունը մեջբերել է ԻՀՊԿ հայտարարությունից մի հատված։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան գտնվում է Բահրեյնի հյուսիսում գտնվող Շեյխ Իսա շրջանում։



