


Արմինֆո.Օմանում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Սուլթանության քաղաքացիական ավիացիայի վարչության նախագահ Նաիֆ բին Ալի Ալ-Աբրիի հետ:
Ինչպես հաղորդում է Օմանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև քաղաքացիական ավիացիայի, օդային տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:



