


Արմինֆո.Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև:
Ինչպես հաղորդում է "Թասնիմ" գործակալությունը, զրույցի ընթացքում Արաղչին, խոսելով բանակցությունների թեժ պահին Իրանի դեմ ԱՄՆ-ի և "սիոնիստական ռեժիմի" անօրինական և չարդարացված ագրեսիայի մասին, ընդգծել է, որ Թեհրանը գտնվում է լայնածավալ պատերազմի թեժ ընթացքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ "Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն ի պատասխան այդ անամոթ ագրեսիայի հարվածներ է հասցրել տարածաշրջանի գրավյալ տարածքներին եւ ամերիկյան ռազմակայաններին, պատրաստ կլինի ցանկացած պահի պաշտպանվել եւ վրեժխնդիր կլինի իր նահատակ առաջնորդի արյան համար":
Միրզոյանն, իր հերթին, ցավակցություն է հայտնել գերագույն առաջնորդի և Իրանի մի խումբ քաղաքացիների, երեխաների և կանանց մահվան կապակցությամբ:
Նա նաև հայտարարել է ստեղծված հանգամանքներում ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հայաստանի պատրաստակամության մասին և հույս հայտնել, որ ներկայիս իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով:
Հայկական կողմից այս առնչությամբ առայժմ հաղորդագրություն չի եղել։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր երեք զինվորականների մահը ։ Իրանի նահանգներից մեկում աղջիկների դպրոցի ուղղությամբ Իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են:



