


Արմինֆո. Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հեռուստատեսությամբ հայտարարել է. «Շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, որը կընտրի նոր առաջնորդ»։
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը նշել էր. «Մենք պատրաստվել ենք բոլոր հնարավոր սցենարներին. մենք նույնիսկ ծրագրեր ունենք այն դեպքում, եթե Իմամ Խամենեին նահատակվի»։
Երեկ, Թեհրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարձակման ժամանակ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նահատակվեց իր աշխատավայրում։
Իրանը ժամանակավորապես կղեկավարեն երեք առաջնորդներ՝ նախագահ Մասուդ Պեզեշկիանը, դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյին և Սահմանադրության պահապանների խորհրդի մեկ այլ պաշտոնյա, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով սպանված այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականներից մեկին՝ Մոհամմադ Մոխբերին։



