


Արմինֆո. Իրանի դեմ ագրեսիան սպառնում է տարածվել Մերձավոր Արևելքից շատ ավելի հեռու, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Իրանի կրած ագրեսիան սպառնում է սրվել տարածաշրջանում և կարող է տարածվել նրա սահմաններից շատ ավելի հեռու, հատկապես հաշվի առնելով, որ երկու պետություններից մեկը տարածաշրջանային պետություն չէ», - ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ «ատոմային էներգիայի օբյեկտները, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանը, ոչ մի դեպքում չեն կարող թիրախավորվել զինված ուժերի կողմից. սա անընդունելի է»։
Նեբենզյայի խոսքով՝ ռուսական կողմն այժմ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանում գտնվող ռուս քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։



