


Արմինֆո. Իրանի դեմ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ "տարօրինակ" է թվում, հատկապես, հաշվի առնելով դրա դեռևս թույլ բնույթը, կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
"Եթե հաշվի առնենք, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այդ հարվածը ներկայացնել որպես իսրայելա-ամերիկյան համատեղ հարձակում, թեև ամերիկյան զորքերն առայժմ չեն մասնակցում դրան, խնդիրը պարզ է. հասնել իրանական հակահարձակման, որն անխուսափելիորեն Վաշինգտոնին կներքաշվի պատերազմի մեջ։ Առայժմ տեղեկատվությունը շատ սահմանափակ է, և իրավիճակը դինամիկ զարգանում է, րոպե առ րոպե", - գրել է Ոսկանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հարձակվել Է Իրանի վրա։ Հարվածներ են հասցվել Թեհրանում կառավարական շենքերի ուղղությամբ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով:



