


Արմինֆո. Իսրայելը ագրեսիա է իրականացրել Իրանի դեմ, Թեհրանի կենտրոնում մի քանի պայթյուն է տեղի ունեցել:
IRNA-ի հաղորդագրության համաձայն, պայթյունների ձայներ են լսվել նաև երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Սպահանում, Կումում, Քարաջում և Քերմանշահում:
Իրանի տարածքի վրա հարձակման պատասխանատվությունն ստաննձնել է Իսրայելը։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է նոր NOTAM-ի թողարկման և երկրի օդային տարածքի փակման մասին՝ Թեհրանում տեղի ունեցած մի քանի պայթյուններից հետո:
Ինչպես հաղորդում է Clash Report ռեսուրսը, Իսրայելը մահափորձ է իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դեմ: Ինչպես նշում է ռեսուրսը, վկայակոչելով Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցչին, "թիրախը եղել է Իրանի ողջ վարչակազմը, այդ թվում՝ Խամենեին":



