


Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր - Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ ամիսներ տեւած բանակցությունները որեւէ համաձայնության չեն հանգեցրել, եւ ընդդիմադիր դաշտում պառակտումը պահպանվել է:
«Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը», - ասվում է Տեր-Պետրոսյանի Facebook-յան գրառման մեջ։
Մի շարք փորձագետներ արդեն իսկ քննադատել են Հայաստանի առաջին նախագահի այդ գրառումը՝ նրան մեղադրելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու փորձի համար:



