Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 17:04
Մարիաննա Մկրտչյան

Ռուբեն Վարդանյանի ընտանիքին խորապես մտահոգում են Նյուրնբերգի մասին Ալիևի հայտարարությունները ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքին խորապես մտահոգում են Նյուրնբերգի մասին Ալիևի հայտարարությունները ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքին խորապես մտահոգում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե Բաքվում ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այսպես կոչված, դատավարությունը նման է Նյուրնբերգյան դատավարությանը:

 

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, ֆրանսիական France 24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ներում չի ստանալու, մասնավորապես ասել է. «Ակնհայտ է, որ մեզ խորապես մտահոգում են այդ խոսքերը Նյուրնբերգի և ֆաշիզմի հետ համեմատությունը-խմբ՝ հաշվի առնելով նաև այն, որ մայրս հրեական ծագում ունի և հիմա լսում է այդպիսի կոշտ մեղադրանքներ հորս հասցեին, ով, ինչպես գիտեք, մարդասեր է և, հավանաբար, տարածաշրջանի ամենահայտնի մարդասերը։ Ձեր հեռուստադիտողների համար կարծում եմ կարևոր կլինի նաև նշել, որ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում  նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և համահիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն։ 

Այնպես որ, սրանք շատ կոշտ և ուշադրության արժանի մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվել։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ այս հակամարտությունն ի վերջո կկարգավորվի։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ մենք՝ և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ բոլորը, ուզում ենք, դա տարածաշրջանում իրական և երկարատև խաղաղությունն է: Կարծում եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է, նրանց տուն վերադարձնելը, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն ու անցյալի բոլոր վերքերն ամոքելը»:

 

Անդրադառնալով Բաքվի, այսպես կոչված, դատարանի վճիռը չբողոքարկելու Ռուբեն Վարդանյանիորոշմանը՝ Դավիթն ասել է. «Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել ենք չբողոքարկել դատավճիռը Ադրբեջանում՝ հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, և սա նաև ընդգծել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միայն այն փաստը, որ նրա պես քաղաքացիական անձը, որը երբեք չի զբաղեցրել զինվորական պաշտոն, դատվել է ռազմական տրիբունալում, հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Հորս միջազգային փաստաբանները չեն կարողացել նրա հետ շփվել երկուսուկես տարի՝ նախնական կալանքի ամբողջ ընթացքում, թույլ են տրվել միջազգային և հենց ադրբեջանական օրենքների բազմաթիվ այլ, կոպտագույն խախտումներ։ Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցածն իրական դատաքննություն չի եղել, այլ  քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի և, հնարավոր է, նաև որոշ արտաքին դիտորդների  համար։ Սա, անկասկած, արդար և օրինական դատավարություն չէր, ուստի հայրս հրաժարվել է մասնակցել դրան»։

 

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ գնահատելի  են տասնամյակներ  տևած  երկարատև  հակամարտությունը լուծելուն ուղղված  Թրամփի  վարչակազմի իրական ու էական ջանքերը։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այն, ինչ նախագահ Թրամփը հայտարարեց օգոստոսի 8-ին, երբ վարչապետ Փաշինյանին ասաց, որ Բաքվում այդ պահին պահվում են 23 հայ քրիստոնյա պատանդներ, և նա կօգնի նաև այս հարցում։ Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այս հարցը, հաստատել է դա երկու առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ։  Կարծում եմ՝  Թրամփի վարչակազմը նույնպես հասկանում է, որ հարաբերությունների կարգավորման գործում շատ կարևոր է նաև պատանդների ազատ արձակումը։ Ես  մեծ հույս  ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել իրական և երկարատև 

խաղաղության։ Բայց առանց բարի կամքի, ստորագրված փաստաթուղթն ուղղակի թուղթ է։ Հավանաբար կհիշեք Նևիլ Չեմբերլենի հայտնի լուսանկարը․ թուղթը ոչինչ է, եթե չկան իրական և շոշափելի գործողություններ», - համոզմունք է հայտնել Դավիթը։

 

Հարցին, թե արդյոք ռուսական կողմն ինչ-որ աջակցություն ցուցաբերում է, հաշվի առնելով, որ Վարդանյանը ՌԴ քաղաքացի է (Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 2022 թվականին - խմբ.), Դավիթն ընդգծել է, որ, իրականում, իր հայրը Հայաստանի քաղաքացի է, և մյուս բոլոր հայ պատանդները միայն Հայաստանի քաղաքացիներ են։

 

«Կարևոր հարց եք բարձրացնում․ ի վերջո Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, Հայաստանի կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն», - ընդգծել է բարերարի որդին։

 

Վերջում Դավիթ Վարդանյանը նշել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին և այն պայմաններին, որոնցում հայտնվել է իր հայրը վերջին 860 օրերի ընթացքում, նա շարունակում է շատ լավատես լինել։ «Նա միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին։ Նա հենց դա է անում, չնայած բոլոր այն ճնշումներին, որոնց նա բախվել և բախվում է։ Այդ դժվարությունների բեռի տակ հեշտ է հրաժարվել համոզմունքից, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համագոյակցեն իրապես երկարատև խաղաղության պայմաններում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա։ Բայց հայրս հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ ևս չտրվել վախին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը` չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, ու անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա շարունակում է լավատես լինել, ոչ մեկի նկատմամբ որևէ զայրույթ չի տածում, և անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև», - ամփոփել է Դավիթը։

 

Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։

 

Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարի սկզբին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տիգրան Հակոբյան․ Տիգրան Հակոբյան․ "Շողակաթ" հեռուստաալիքը փակելը սխալ որոշում էր
ՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը կրկին դիմել է բանավոր լարախաղացությանՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը կրկին դիմել է բանավոր լարախաղացության
Հայաստանն ու Ֆրանսիան մեկնարկում են արվեստի գործերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագիրՀայաստանն ու Ֆրանսիան մեկնարկում են արվեստի գործերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագիր
Փաշինյան. Սփյուռքի ներկայացուցիչները պետք է հայրենադարձվեն, որպեսզի մարդիկ Հայաստանի Հանրապետությունն ընկալեն որպես իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնՓաշինյան. Սփյուռքի ներկայացուցիչները պետք է հայրենադարձվեն, որպեսզի մարդիկ Հայաստանի Հանրապետությունն ընկալեն որպես իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոն
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ահազանգում է իրավապահների անգործության մասին՝ ֆեդերացիայի նախագահի որդու նկատմամբ մահափորձից հետոՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ահազանգում է իրավապահների անգործության մասին՝ ֆեդերացիայի նախագահի որդու նկատմամբ մահափորձից հետո
Սերժ Սարգսյան. իշխանությունն ուզում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ երկրի սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համարՍերժ Սարգսյան. իշխանությունն ուզում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ երկրի սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համար
«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
ԿԳՄՍ նախարարը և մեքսիկացի դիվանագետը քննարկել են Մեքսիկայում TUMO կենտրոնի ստեղծման հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և մեքսիկացի դիվանագետը քննարկել են Մեքսիկայում TUMO կենտրոնի ստեղծման հեռանկարները
Կոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանըԿոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանը
COP17-ի ամփոփագիր. մինչև 2030 թվականն առայժմ չի հաջողվի հասնել կենսաբազմազանության թիրախային ցուցանիշներինCOP17-ի ամփոփագիր. մինչև 2030 թվականն առայժմ չի հաջողվի հասնել կենսաբազմազանության թիրախային ցուցանիշներին
Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ Չինաստանին են հանձնել ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ կասկածվողինՀայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ Չինաստանին են հանձնել ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ կասկածվողին
Անհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար․ Փաշինյանը՝ ՀՖՖ կանոնադրության փոփոխության մասինԱնհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար․ Փաշինյանը՝ ՀՖՖ կանոնադրության փոփոխության մասին
Դատարանը երկարաձգել է Դատարանը երկարաձգել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը՝ մինչև 2027 թվականի փետրվար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանի կալանավորումը միտված էր ընդդիմության համախմբումը տապալելունՎարդևանյան․ Սամվել Կարապետյանի կալանավորումը միտված էր ընդդիմության համախմբումը տապալելուն
Թաթոյանի կուսակցությունը միացել է Հայաստանի իշխանությունների դեմ ուժերը համախմբելու ընդդիմության  նախաձեռնությանըԹաթոյանի կուսակցությունը միացել է Հայաստանի իշխանությունների դեմ ուժերը համախմբելու ընդդիմության  նախաձեռնությանը
Թուրքիան Անիի կամրջի վերակառուցման համար մրցույթ կհայտարարիԹուրքիան Անիի կամրջի վերակառուցման համար մրցույթ կհայտարարի
Փաշինյանը՝ ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած զինվորների մահվան դեպքերի մասին․ չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետՓաշինյանը՝ ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած զինվորների մահվան դեպքերի մասին․ չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ
Խուդաթյան․ Ուշի գյուղի մոտ վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառված չի եղել, իսկ ճանապարհը գծանշված էրԽուդաթյան․ Ուշի գյուղի մոտ վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառված չի եղել, իսկ ճանապարհը գծանշված էր
Վարչապետ․ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-իցՎարչապետ․ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից
Փաշինյանը կմեկնի ԹուրքիաՓաշինյանը կմեկնի Թուրքիա
ՀԺԿ-ն կոչ արեց Հայաստանի քաղաքական ուժերին միավորվել երեք ազգային առաջնահերթությունների շուրջՀԺԿ-ն կոչ արեց Հայաստանի քաղաքական ուժերին միավորվել երեք ազգային առաջնահերթությունների շուրջ
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացն անհնար է առանց գերիների հարցի լիակատար կարգավորմանՀՀ Արտաքին գործերի նախարարություն. Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացն անհնար է առանց գերիների հարցի լիակատար կարգավորման
Շլեզվիգ-Հոլշտեյնում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսությունըՇլեզվիգ-Հոլշտեյնում բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը գերատեսչության արտաքին քաղաքականության գործունեությունը ձախողված չի համարումՀայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը գերատեսչության արտաքին քաղաքականության գործունեությունը ձախողված չի համարում
 ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը սպառվել են.Փաշինյան ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը սպառվել են.Փաշինյան
Իրավաբան. Ծառուկյանի «Մուլտի Տաբակ» ընկերության 10 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքը դարձել է անօգտագործելիԻրավաբան. Ծառուկյանի «Մուլտի Տաբակ» ընկերության 10 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքը դարձել է անօգտագործելի
«Արցախի Միության» ղեկավար․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի՝ իր իշխանությունը պահպանելու փորձն է«Արցախի Միության» ղեկավար․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի՝ իր իշխանությունը պահպանելու փորձն է
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կներկայացնի երկրի կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովումՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կներկայացնի երկրի կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Նոյեմբերի 10-ին Երևանում կկայանա ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստըՆոյեմբերի 10-ին Երևանում կկայանա ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
Մարտունի քաղաքի հուշահամալիրում նույնպես զրահապատ մեքենաներ կտեղադրվենՄարտունի քաղաքի հուշահամալիրում նույնպես զրահապատ մեքենաներ կտեղադրվեն
Կնկարահանվի Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմԿնկարահանվի Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ
Հայաստանում բազմազավակ ընտանիքները կստանան բնակարան ձեռք բերելու հնարավորությունՀայաստանում բազմազավակ ընտանիքները կստանան բնակարան ձեռք բերելու հնարավորություն
Երևանի մետրոպոլիտենը բացատրել է Գարեգին Նժդեհ կայարանում հսկայական հերթերի պատճառներըԵրևանի մետրոպոլիտենը բացատրել է Գարեգին Նժդեհ կայարանում հսկայական հերթերի պատճառները
ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է տնային այցելությունների ժամանակ կոմունալ ծառայությունների հետ կապված ֆինանսական խարդախությունների մասինՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է տնային այցելությունների ժամանակ կոմունալ ծառայությունների հետ կապված ֆինանսական խարդախությունների մասին
Փորձագետ. Պաշտոնական Երևանը Անկարայի հետ հարաբերություններում իր հաշվարկները չպետք է հիմնի թուրք-ադրբեջանական դաշինքի «ճաքի» վրաՓորձագետ. Պաշտոնական Երևանը Անկարայի հետ հարաբերություններում իր հաշվարկները չպետք է հիմնի թուրք-ադրբեջանական դաշինքի «ճաքի» վրա
Միջազգային փորձագետ. Թրամփը մտնում է կառավարման «կաղ բադի» շրջանՄիջազգային փորձագետ. Թրամփը մտնում է կառավարման «կաղ բադի» շրջան
ԲՀԿ ներկայացուցիչ. Գագիկ Ծառուկյանի դեմ շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվելԲՀԿ ներկայացուցիչ. Գագիկ Ծառուկյանի դեմ շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել
ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության 2027 թվականի առաջնահերթություններըՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության 2027 թվականի առաջնահերթությունները
«Ուժեղ Հայաստան». Միավորված ընդդիմությունը չի նահանջի Փաշինյանի ճնշման առաջ«Ուժեղ Հայաստան». Միավորված ընդդիմությունը չի նահանջի Փաշինյանի ճնշման առաջ
Երևանի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ծառուկյանի կալանքի ժամկետըԵրևանի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ծառուկյանի կալանքի ժամկետը
Փաստաբան․ Դատարանը Սամվել Կարապետյանին կալանավորել է 1 ամսովՓաստաբան․ Դատարանը Սամվել Կարապետյանին կալանավորել է 1 ամսով
«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է մտել՝ առաջին անգամ որպես թողարկող«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է մտել՝ առաջին անգամ որպես թողարկող
Իրավապաշտպան Մելիքյանը իր լիակատար և անվերապահ համերաշխությունն է հայտնել համախմբված ընդդիմության կողմից Հայաստանի իշխանությունների դեմ պայքարում առաջ քաշված նպատակներինԻրավապաշտպան Մելիքյանը իր լիակատար և անվերապահ համերաշխությունն է հայտնել համախմբված ընդդիմության կողմից Հայաստանի իշխանությունների դեմ պայքարում առաջ քաշված նպատակներին
Հայաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են ուժերի համախմբման մասին՝ Հայաստանի իշխանությունների հակապետական օրակարգի դեմ պայքարումՀայաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են ուժերի համախմբման մասին՝ Հայաստանի իշխանությունների հակապետական օրակարգի դեմ պայքարում
Փաշինյան. Մեծ նպատակները սկսվում են համարձակ գաղափարներից, բայց իրականություն են դառնում կրթության, գիտելիքների և քրտնաջան աշխատանքի միջոցովՓաշինյան. Մեծ նպատակները սկսվում են համարձակ գաղափարներից, բայց իրականություն են դառնում կրթության, գիտելիքների և քրտնաջան աշխատանքի միջոցով
Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համարՍամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար
Այս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներինԱյս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներին
Դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններումԴեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի "Լամբադա" կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Երևանի քաղաքապետարան
Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեինՆարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեին
Փաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջՓաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջ
ՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանրՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր
Մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՄի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորներիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորների
Իրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստումԻրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստում
Լեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետԼեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Երեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումըԵրեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է