


Արմինֆո.Հայաստանի դատարանը փոխել է ընդդիմադիր "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը: Նա մեկուսարանից կտեղափոխվի տնային կալանքի։
Ինչպես Facebook-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը, համապատասխան որոշում է կայացրել դատավոր Սարգիս Դադոյանը՝ Գալստյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում: "Գալստյանը տանը կլինի 2 օրից", - գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին խուզարկություն էր կատարվել ընդդիմադիր "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի տանը, որից հետո նա ձերբակալվել էր ։
Դատարանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Նա մեղադրվում է նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու համար: Գալստյանի պաշտպանական թիմն իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում։



