


Արմինֆո. Ադրբեջանը չի մասնակցի մայիսի 4-ին Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
"Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում, նախատեսված չէ", - ասել է Բայրամովը, հաղորդում են ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խիտ ժամանակացույցում և օրացույցում մայիսին նման այց չի նախատեսվում:



