


Արմինֆո. Իրանի բանակցային պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, հինգշաբթի օրը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների երրորդ փուլին, չորեքշաբթի օրը հաղորդել է Mehr-ը։
Գործակալության տվյալներով՝ իրանական պատվիրակության կազմում են նաև քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին և իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Թրամփի քաղաքական խորհրդական Ջարեդ Քուշները։ (INTERFAX)



