
ՀԱՊԿ երկրներն ընդունել են հակաահաբեկչական դեմ պայքարի մասին հայտարարություն: Ինչպես հայտարարել է Կրեմլի պաշտոնական կայքը, հայտարարությունն արվել է համապատասխան հայտարարությունն ընդունվել է Կրեմլում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում։
«Մենք՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներս, ակտիվորեն հանդես ենք գալիս սպառազինությունների մրցավազքի կանխման օգտին: Գտնում ենք, որ առանձին պետությունների կամ պետությունների խմբերի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի ու անսահմանափակ ընդլայնումը վնաս կհասցնի միջազգային անվտանգությանն ու կապակայունացնի աշխարհի իրադրությունը»,-նշված Է փաստաթղթում:
ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները նաև հանդես են եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու օգտին: Նրանք կոչ են արել համախմբված միջազգային գործողություններ ձեռնարկել վտանգավոր միտումները հաղթահարելու համար, որոնց թվում նշվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը և Աֆղանստանի իրադրության վատթարացումը:
«Առանձնակի անհանգստություն Է հարուցում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում տիրող իրադրությունը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորված չլինելը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ակտիվացումը, Աֆղանստանի տարածքի վերածումը թմրանյութերի արտադրության խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկի»,-ասված Է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ-ի երկրները պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը միջազգային իրադրության հրատապ խնդիրների շուրջ:
Հայտարարության հեղինակները նաև ողջունում են Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, ինչպես նաև Սիրիայում քիմիական զենքի վերացման խնդրի լուծումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով՝ ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումն «արդյունավետ» էր։ Մասնակից երկրների ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդելու ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնելու հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնելու օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերների ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։
Գագաթնաժողովին քննարկվել են նաև Դուշանբեում ՀԱՊԿ-ի նախկին հանդիպմանն ընդունված որոշումների իրականացումը և այլ հարցեր, այդ թվում՝ առաջնահերթությունները, որոնք առաջադրվել են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում։
ՀՀ նախագահը հայտնել է, որ կազմակերպության ղեկավարները նաև քննարկել են թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ կապված միջադեպը, և պաշտպանել Մոսկվայի դիրքորոշումը: Սերժ Սարգսյանը միջազգային ահաբեկչությանը հակազդելն անվանել է «այսօրվա կարևորագույն հարց»։