


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Իրանի շուրջ անվտանգության միջավայրը:
Ինչպես հաղորդել է ինքը՝ Պապիկյանը, տելեգրամյան ալիքի իր էջում, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները:
"Ես ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը", - նշել Է Պապիկյանը:



