Arminfo.info


 Չորեքշաբթի, 25 Փետրվարի 2026 10:46
Մարիաննա Մկրտչյան

ԱԳ փոխնախարար․ Հայաստանն ստեղծել է մարդու իրավունքների ոլորտում իրականացման և զեկուցման առաջին ազգային թվային հարթակը

ԱԳ փոխնախարար․ Հայաստանն ստեղծել է մարդու իրավունքների ոլորտում իրականացման և զեկուցման առաջին ազգային թվային հարթակը

Արմինֆո.Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային գործընթացներում՝ թե՛ ՄԱԿ շրջանակներում և թե՛ տարածաշրջանային մակարդակում: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՝ Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքների միջոցով» խորագրով հարակից միջոցառմանն իր ելույթում, որը կազմակերպվել էր Հայաստանի նախաձեռնությամբ՝ Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ: 

 

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աննախադեպ թվով երկխոսություններ ենք ունեցել պայմանագրային մարմինների հետ, ներկայացրել ենք պարբերական զեկույցներ տարածաշրջանային կոնվենցիաների շրջանակներում և հյուրընկալել ենք մոնիտորինգային այցեր՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ համագործակցություն հատուկ ընթացակարգերի և Մարդու իրավունքների խորհրդի այլ մեխանիզմների հետ: Անցյալ տարվա մայիսին Հայաստանն անցավ Համընդհանուր պարբերական վերանայման չորրորդ փուլը:

 

Այս գործընթացները պարզապես ընթացակարգային ձևականություններ չեն: Դրանք արտացուլում են միջազգային հանրության հետ շարունակական երկխոսությունը: Զեկուցումը, վերանայումը և հետևողականությունը ձևավորում են դիտարկումների և բարեփոխումների շարունակական շրջափուլ: Միևնույն ժամանակ, մոնիտորինգային գործընթացների ծավալների և հաճախականության աճը զգալի ճնշում են ստեղծելազգային զեկուցման կարողությունների վրա:

 

Հենց այս համատեքստում էր, որ Հայաստանը ձեռնամուխ եղավ արդյունավետության, համակարգման և ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը: 2024թ.  Իրականացման, զեկուցման և հաշվետվողականության ապահովմանն ուղղված ազգային մեխանիզմի ստեղծումը նշանավորեց անցումը մասնատված զեկուցումից մշտական ​​և կառուցվածքային համակարգին: Այս քայլն իրականացվեց՝ հիմնվելով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ուղեցույցի վրա:

 

Հենվելով թվային գործիքներ մշակած այլ պետությունների փորձի վրա՝ մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեր պարագայում  անհրաժեշտ է գտնել  երկրում գործող իրավական և վարչական համակարգին հարմարեցված լուծում։ Ահա թե ինչու Հայաստանը կարևորեց լրացուցիչ ազգային գործիքի անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ներառել տարածաշրջանային պարտավորություններն ու ներքին աշխատանքային ընթացակարգերը։

Մեզ համար արդյունավետ իրականացումը նշանակում է մոնիտորինգային պարտավորությունների ողջ շրջանակի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի համակարգից բխող պարտավորությունների ընդգրկում։ Դա նաև ենթադրում է կառույցների միջև ամենօրյա համակարգման և ներքին աշխատանքային գրառումների ապահովում՝ պետական լեզվով։

Հենց այս նկատառումները հիմք հանդիսացան մեր իրականացման մեխանիզմի ավելի լայն շրջանակով ազգային թվային գործիքի մշակման համար։

 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս գործընթացը առաջընթաց է ապրել զգալի արդյունավետությամբ։ Այն հնարավոր է դարձել թվայնացման օրակարգի նկատմամբ Կառավարության կողմից ցուցաբերվող զգալի աջակցության և Կառավարության թվայնացման ռազմավարության հետ համահունչ լինելու շնորհիվ։ Քանի որ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա էր, երկարատև ընթացակարգերի կամ գնումների գործընթացների կարիք չկար։ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի մեր մասնագետների շնորհիվ մեզ հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների ոլորտում իրականացման և զեկուցման առաջին ազգային թվային հարթակը՝ Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting, AI-NEMRA): Հարթակը նախագծվել և գործարկվել է մոտ երեք ամսվա ընթացքում, ինչը չափազանց կարճ ժամանակահատված է նման ծավալի  համակարգի համար։ Սա փաստում է, որ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, տեխնիկական հմտությունները և հստակ քաղաքական ուղղությունը կարող են զգալիորեն արագացնել իրականացման գործընթացը։

 

Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք այժմ անցում կատարել հարթակի ներկայացմանը։

 

Հանրային տիրույթում առաջարկությունները ներկայացված են զտիչների կառուցվածքային համակարգի միջոցով: Օգտատերերը կարող են որոնել ըստ թեմատիկ ոլորտների, որոնք ներառում են քաղաքականության տասը առանցքային ոլորտներ, ինչպես նաև ըստ պայմանագրային մարմինների՝ լինեն դրանք ՄԱԿ-ի մեխանիզմները, Համընդհանուր պարբերական դիտարկումը, թե Եվրոպայի խորհրդի կառույցները: Հարթակը նաև հնարավորություն է տալիս որոնումներն իրականացնել ըստ զեկուցման շրջափուլի՝ տարեթվի կամ բանալի բառերի միջոցով, իսկ  շուտով հասանելի կլինեն նաև լրացուցիչ ցանկեր՝ կայքում որոնումն  ավելի հեշտացնելու համար։

 

Այնուհետև մենք անցնում ենք երկրորդ տիրույթին, որը հասանելի է ազգային մեխանիզմի լիազորված օգտատերերին: Այս աշխատանքային տիրույթը ներառում է իրականացման ընթացքին հետևելու տեղեկատվություն, այդ թվում՝ իրականացման կարգավիճակը՝ ծրագրված, ընթացիկ կամ ավարտված, պատասխանատու կառույցը կամ կառույցները և ներքին մեկնաբանությունները, որոնք թույլ են տալիս ապահովել ավելի մանրամասն հետևողականություն: Ասյպիսով, հարթակը ծառայում է և՛ որպես թափանցիկության գործիք, և՛ որպես համակարգման գործնական միջոց՝ աջակցելով ամենօրյա աշխատանքների իրականացմանը:

 

Համակարգը ստեղծված է «Newmoon» հարթակի վրա, որն աշխատում է «Directus»-ով  և ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս այն հարմարեցնել և ավելի զարգացնել։ Նոր բաղադրիչներ կարող են ավելացվել առանց հիմնական կառուցվածքը փոփոխելու, ինչը հնարավորություն է տալիս կատարելագործել հարթակը՝ զեկուցման պահանջների և քաղաքական առաջնահերթությունների փոփոխություններին զուգընթաց։ Չնայած համակարգը մշակվել է Հայաստանի կարիքներին համապատասխան, այն կարող է հաջողությամբ կիրառվել նաև այլուր, քանի որ դրա կառուցվածքը կարող է հարմարեցվել տարբեր իրավական և վարչական միջավայրերին: Մենք պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ ազգային կառույցների հետ փորձի փոխանակման միջոցով և կիսվել նախագծման գործընթացից քաղված դասերով, միջգերատեսչական համակարգման մոտեցումներով, ինչպես նաև նման գործիքները վարչական աշխատանքային գործընթացներում ներդնելու գործնական հարցերով:

 

Հարգելի՛ գործընկերներ, Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացն աստիճանական է։ Այն զարգանում է երկխոսության, թափանցիկության և հետևողական հանձնառության միջոցով։ Այս համատեքստում տեխնոլոգիաները և նորարարությունը գնալով ավելի շատ են ծառայում որպես նպաստող գործոններ՝ օգնելով կառույցներին կառավարել բարդ գործընթացները, բարելավել թափանցիկությունը և ամրապնդել իրականացումը։ Այսպիսով, ազգային մեխանիզմներն ու թվային գործիքները ինքնանպատակ չեն. դրանք գործնական միջոցներ են թե´ երկրի ներսում, և թե´ պետությունների ու մարդու իրավունքների միջազգային համակարգի միջև վստահությունը պահպանելու համար:

Հայաստանը պատրաստակամ է շարունակել նորարարական մոտեցումների ուսումնասիրությունը, որոնք կամրապնդեն այս նպատակը», - իր ելույթում ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար