


Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից ՙԷրեբունի՚ ռուսական ավիաբազա է տեղափոխվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային և բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
ՙՆերկայում Անդրկովկասում ռուսական միավորման կազմում ձևավորվել է բանակային ավիացիայի ուղղաթիռների էսկադրիլիա, անցկացվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում: Այդ ուղղաթիռներով թռիչքները կսկսվեն 2016թ. առաջին եռամսյակում՚,- նշվում է ՀՌՕ հաղորդագրության մեջ:


