


Արմինֆո. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հանդիպումը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել ամենաբարձր քաղաքական մակարդակով շփումներից հետո։
Նախարարի տեղակալները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։



