


Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լաուրա Ֆրիդմանը քննադատել է Վաշինգտոնում ցուցարարների նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների բռնությունները:
"Թրամփն Ադրբեջանը ներառել է իր, այսպես կոչված, "Խաղաղության խորհրդի" հիմնադիրների թվում, բայց այն, ինչ ցույց է տրված այս տեսանյութում, ամենևին էլ խաղաղ չէ ։ Մենք չենք կարող թույլ Ադրբեջանին ցուցարարների և խոսքի ազատության նկատմամբ իր հարձակումներն անպատիժ տեղափոխել ամերիկյան հող։ Այս հարձակման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն", - գրել է Լաուրա Ֆրիդմանը Twitter-ի (X) իր էջում։
Նշենք, որ փետրվարի 19-ին սոցիալական ցանցերում տարածվել են Վաշինգտոնում հյուրանոցի մոտ Ալիևի թիկնապահների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու կադրերը, որտեղ հանգրվանել է Ադրբեջանի նախագահը: Ցուցարարները եկել էին իրենց բողոքն արտահայտելու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ Ալիևի վարած քաղաքականության դեմ:



