


Արմինֆո. Լեհաստանի միջազգային համագործակցության ինստիտուտը (PISM) տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Լեհաստանում:
"Ուրախ ենք տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ PISM-ը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Աշխարհաքաղաքական նշանակալի տեղաշարժերի շրջանում վարչապետ Փաշինյանը կմիանա մեզ ՝ "Հայաստանը և խաղաղության նոր ճարտարապետությունը Հարավային Կովկասում" թեմայով իր ելույթում քննարկելու անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակը:
Հարավային Կովկասի կայունությունը մնում է առանցքային գործոն ավելի լայն միջազգային անվտանգության համար, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք տարածաշրջանի ապագայի վերաբերյալ բարձր մակարդակի կարծիքների փոխանակմանը", - ասվում է ինստիտուտի Facebook-յան հրապարակման մեջ, որտեղ հաղորդվում է, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին:



