


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան՝ ազատելով նրան արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։
Պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված նախագահի հրամանագրի համաձայն՝ Վերշինինն ազատվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։
Մեկ այլ հրամանագրով Վերշինինը նշանակվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Վերշինինը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից։



