


Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Էդգար Ժորայի Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից», - ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 20-ին ստորագրած որոշման մեջ։
Գևորգյանը (մասնագիտությամբ իրավագետ) նախկինում աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, Քաղաքաշինության կոմիտեում, ղեկավարել է Ֆինանսների նախարարության աշխատակազմը: 2020թ. հունվարի 16-ին նշանակվել է ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար:



