


Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ' առաջիկա մայիսին Հայաստան նախապատրաստվող այցի մասին:
"Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կմեկնի Հայաստան: Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին", - ասել է նա՝ Linkedin-ի իր էջում։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:



