
Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խնդրահարույց է համարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եռամյա կալանավորումը՝ համապատասխան պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից: Այդ մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտարարեել է ինքը՝ Դավիթ Տոնոյանը։
Նա նշել է, որ դատարանը նաև երկրի իշխանություններին հանձնարարել է տվել գնալ հաշտության։ "Երեք ամիս ժամանակ ունեն ՄԻԵԴ-ի հանձնարարականը կատարելու համար", - ասել է Տոնոյանը:
Նախկին նախարարը նաև հաղորդել է, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական տարբերակին: Ի դեպ, ինչպես նշել է Տոնոյանը, իրեն առաջարկվել է ծանոթանալ միայն զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է իրեն, եւ որի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ ։ "Սակայն, համաձայն "Ազգային ժողովի կանոնակարգ" օրենքի, ես լիովին իրավունք ունեմ ծանոթանալու ամբողջ զեկույցի բովանդակությանը։ Համապատասխան հարցմամբ դիմել եմ, բայց մինչ օրս այդ հարցմանը որևէ պատասխան չի ստացվել", - ընդգծել է Տոնոյանը։
Նա խոսել է նաև զինված ուժերում գնդերեցների ծառայություններից հրաժարվելու մասին։ Նրա կարծիքով ՝ բանակում հոգևորականների ծառայության սահմանափակումը ոչ մի լավ բան չի բերի։ "Եթե ես ճիշտ եմ հասկանում իրավիճակը, ներկայումս ծառայության այդ տեսակը փոխակերպվում է։ Իմ պաշտոնավարման ընթացքում և երբ ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էի, ամեն ինչ անում էի, որ գնդերեցների ծառայությունն ավելի նպաստավոր դառնա։ Ես բարձր եմ գնահատել նրանց ծառայությունը նույնիսկ պատերազմի և ճգնաժամի ժամանակ։ Զինված ուժերում հոգևորականների ծառայությունը խոչընդոտելը կամ սահմանափակելը ոչ մի լավ բան չի բերի", - ասել է նա։
Տոնոյանը նաև հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական Եկեղեցուն առնչվող իրավիճակը, պատճառաբանելով, որ մեկնաբանություններ պետք է անի հենց Եկեղեցին: "Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա կարող եմ միայն ասել, որ այդ գործընթացները չեն կարող ափսոսանք չհարուցել", - նշել է նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի, այդ թվում ՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումների հետ կապված քրեական գործով: Այդ գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախկին նախարարը կալանքի տակ էր 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը։ Նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։