
Արմինֆո. Մինչ ՀՀ ներկա վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունն ու սեփական աթոռը պահելու սիրույն ուրանում պատմական Հայաստանն ու ոտնակոխ անում մեր հավաքական արժանապատվությունը, հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորը հաղորդել է, որ մասնակցել է Ցեղասպանության ոգեկոչման յուրահատուկ միջոցառմանը՝ Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ։ «Մասնակցում էին կոնգրեսական Ջուդի Չուն, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Բոբ Արչուլետան, Մայք Ֆոնկը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաճարեանը, Մոնթեբելոյի քաղաքապետ Ջորջինա Թամայոն, Բրբանքն ու Գլենդելը ներկայացնող հանրային պաշտոնյաներ։
Ցեղասպանություն հանցագործության անժամանցելի է, անպատժելիությունը շնում է շարունակցող ցեղասպանություններ․ սա էր հիմնական ուղերձը, որ փոխանցեցին ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի ներկայացուցիչ Գարօ Մատենլեանը և մյուս պաշտոնատար անձինք։
Մինչ ՀՀ ներկա վարչախումբը կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանությունն ու սեփական աթոռը պահելու սիրույն ուրանում պատմական Հայաստանն ու ոտնակոխ անում մեր հավաքական արժանապատվությունը, Հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ։», - գրել է պատգամավորը, հիշեցնելով Արցախի և Գազայի շարունակվող ցեղասպանությունների մասին, որոնք տեղի ունեցան քաղաքակիրթ աշխարհի բաց հայացքի ներքո»
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափման։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի լիակատար էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։
Հիշեցնենք նաեւ, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր ։ Հայերն ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են ողբերգության զոհերին ։ Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները ։ Հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր ։ Այնուհետև այդ փաստը ճանաչեցին Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Միացյալ Թագավորությունը, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ