


Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաշվարկների համաձայն, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի: Այդ մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ Facebook-ի իր էջում։
Աղբյուրի համաձայն, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվին՝ ըստ մարզերի և Երևանի վարչական շրջանների, կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://res.elections.am/.../NA2026/MIA_12-02-2026.pdf
ԿԸՀ-ում նաև հիշեցրել են, որ ընտրողների ցուցակին վերաբերող հարցերով անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը վարում է ընտրողների ռեգիստրը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել է 1 միլիոն 281 հազար քաղաքացի, մինչդեռ, ընտրական իրավունք ուներ 2 միլիոն 593 հազար 572 քաղաքացի:



