


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկումներն ընթանում են "Խաղաղության կամուրջ" նախաձեռնության շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:
Մասնակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին ։ Առանձին նստաշրջաններ նվիրված են ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, խաղաղության առավելություններին, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության դերին փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները մեկնարկել էին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրումից հետո ։



