


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարին և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետին:
Մասնավորապես, կառավարության ղեկավարի որոշման համաձայն, Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Փետրվարի 24-ից պաշտոնը կլքի ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը:
Գուրգեն Եղիազարյանը Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար էր նշանակվել 2024 թվականի սեպտեմբերին։
Գրիգոր Ներսիսյանը ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գլխավորել է 2023 թվականի հոկտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ 5 տարի ժամկետով։ Նախկինում զբաղեցրել է գնումների հետ կապված բողոքները քննող անձի պաշտոնը:



