


Արմինֆո.Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու։ Այդ մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի: Մինչդեռ, ՀՀ սահմանադրությամբ քաղաքացիության նման համադրումն արգելված է։ Վարչապետի թեկնածուն և ինքը՝ վարչապետը, պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի։
Հարցին, թե այդ դեպքում ինչպես էր Արմեն Սարգսյանը ժամանակին դարձել ՀՀ նախագահ, Ռուբինյանը պատասխանել է, որ առաջադրվելիս նա երկքաղաքացիություն չի ունեցել, քանի որ ոչ մեկին հայտնի չէր՝ Սարգսյանը երկրորդ քաղաքացիություն ունեցել է, թե՝ ոչ: "Բայց ինչու՞ նա հրաժարական տվեց։ Քանի որ հայտնի էր դարձել, որ նա երկքաղաքացիություն ունեցող անձ է։ Եթե այդ մասին ի սկզբանե հայտնի լիներ, նա չէր կարող ընտրվել Հայաստանի նախագահ", - ընդգծել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրան ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրելու։



