
Արմինֆո. Ռուսաստանը հարկադրված կլինի հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտի նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Երկուշաբթի օրն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան այցի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգետիկայի մասին համաձայնագրի շրջանակներում:
"Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ "Հայկական ԱԷԿ - ի կառուցման ժամանակ խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է։ Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս պետությունները եւ Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը", - ասել է Շոյգուն՝ "ՌԻԱ Նովոստի"-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն, ըստ էության, պետք է ելնի այն բանից, որ "կողքին, սեյսմավտանգ գոտում կիրականացվեն ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումներ":
"Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական "Ֆուկուսիմա-1" ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ վարակման", - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։