
Հայաստանյան շուկայում կոնյակների շրջանում անվերապահ առաջատարն ՙԱրԱրԱտ՚ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքն է: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հասարակական կարծիքի հետազոտության Gallup International ամերիկյան ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Հայաստանի բնակչության շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները:
Նավասարդյանի խոսքով, Հայաստանի բնակիչների շրջանում հարցումը ցույց է տվել, որ ճանաչելիությամբ առաջին տեղում ԱրԱրԱտ գործարանի կոնյակի արտադրանքն է՝ 78%, Պռոշյանի կոնյակի գործարանի՝ 57%, ՄԱՊ-ի՝ 30%: Հարցման մասնակիցների 61%-ը լավագույն կոնյակ է համարել ՙԱրԱրԱտ՚ Երևանի կոնյակի գործարանի կոնյակները, Պռոշյանի կոնյակի գործարանի՝ 23%, իսկ ՄԱՊ-ի՝ 6%: Արամ Նավասարդյանի խոսքով, տեսակի ընտրության գլխավոր չափորոշիչը հարցման մասնակիցները համարում են համը՝ 74%, հասունացման ժամկետը՝ 51%-ը և միայն 21% -ի համար է գինը համարվում ընտրության կարևոր չափորոշիչը:
Ճանաչելիության աստիճանով շուկայում վաճառվող գինիների շրջանում հարցման մասնակիցները նշել են Armenia Wine-ի գինիները՝ 41%, ՙՊռոշյանի կոնյակի գործարանի՚՝ 39%, ՙՎեդի Ալկո՚-ի՝ 39%: Որակի ցուցանիշով առաջին տեղում Armenia Wine-ն է՝ 24%, ՙՎեդի Ալկոն՚՝ 16%, ՙԱրենի՚-ն՝ 16%, Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 14%:
Հարցման մասնակիցների շրջանում առավել հայտնի է ՙԿիլիկիա՚ գարեջուրը՝ 85%, հաջորդում են ՙԳյումրին՚՝ 78% և ՙԿոտայքը՚՝ 67%: Լավագույնը ճանաչել են ՙԿիլիկիան՚՝ 38%, ՙԳյումրին՚՝ 33% և ՙԿոտայքը՚՝ 10%:
Զովացուցիչ ըմպելիքների շրջանում ճանաչելիության առումով առաջին տեղում է
Coca-Cola-ն՝ 91%, այնուհետև հաջորդում են Fanta-ն՝ 74%, Sprite –ը՝ 53 %, Pepsi –ին՝ 42% и Hay Cola-ն՝ 38%: Միաժամանակ այս խմբում 42%-ը լավագույն խմիչք է համարում Coca-Cola-ն, հաջորդում են Fanta-ն՝ 17%, Sprite-ը՝ 10% և Hay Cola-ն՝ 8%:
Ամենաճանաչելի սեղանի չգազավորված ջուրը հարցման մասնակիցները համարում են Noy-ը՝ 70%, այնուհետև հաջորդում են ՙԲյուրեղ՚-ը՝ 68%,ՙԴիլիջան՚-ը՝ 20 %, ՙԱրզնի՚-ն՝ 19%: Այս կատեգորիայում լավագույն են ճանաչվել ՙԲյուրեղ՚-ը՝ 38% և Noy-ը՝ 36%:
Հանքային ջրերի շրջանում ճանաչելիությամբ առաջին տեղում է ՙԲջնի՚-ն՝ 78%, որին հաջորդում են ՙՋերմուկ գրուպը՚՝ 69%, իսկ լավագույն են համարվել ՙՋերմուկ գրուպը՚ և ՙԲջնին՚:
Բնական հյութերի կատեգորիայում ճանաչելիությամբ հայտնի են ՙДобрый՚ հյութերը՝ 47%, Sandora՝ 38%, Noyan ՝ 34%: Որպես լավագույն հյութ՝ հարցման մասնակիցները նշել են ՙДобрый՚ հյութերը՝ 25%, Sandora՝22% և Noyan՝11%:
Ինչպես նշել է Նավասարդյանը, հարցումն իրականացվել է 1106 մարդու շրջանում Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 22-ից մինչև 29-ը: