


Արմինֆո.45 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հայ բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ի "Լուրեր Արցախից" էջից:
"Ձեր ընտանիքին մաղթում ենք ուժ և համբերություն ։ Ձեր կորուստը նաև մեր կորուստն է ։ Թող Աստված ձեզ ուժ տա ՝ վերապրելու այս ցավը, և թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ", - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Անժելիկա Հայրապետյանի հայրը՝ Լևոն Հայրապետյանը, մեծ ներդրում է ունեցել Արցախի և Հայաստանի զարգացման գործում: Նրա ֆինանսական աջակցության շնորհիվ Շուշիում տեղի էր ունեցել հայտնի մասշտաբային հարսանիքը։ Այն ժամանակ միանգամից 700 զույգ էր ամուսնացել։ Հայրապետյանը նաև հատուկ հիմնադրամ է հիմնել, որն աջակցություն է ցուցաբերել արցախցի երիտասարդ ընտանիքներին, բացի այդ, նրա միջոցներով վերականգնվել են ամբողջ գյուղեր։ Ինքը՝ բարերարը, մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին՝ կյանքի 68-րդ տարում, ծանր և երկարատև հիվանդությունից:



