


Հակառակորդի դիվերսիոն փորձը կասեցնելիս վիրավորվել է 4 հայ զինծառայող: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել այդ փաստի առնչությամբ: Հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:


