


Արմինֆո.Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ քննարկել է լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում հայ - ղազախական համագործակցության հետագա խորացումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հարցին: Նշվել է, որ կանոնավոր ավիաչվերթների գործարկումը կարևոր քայլ կլինի գործարար, մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների և միջանձնային փոխգործակցության ընդլայնման գործում:



