


Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք լիակատար իրավունք ունեն հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ այդպես է մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները համատեղ լայնածավալ ծրագրերի մասին:
"Դրանք ինքնիշխան պետություններ են, եւ նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր: Ադրբեջանի հետ նա ԱՄՆ-ի անունից ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա։ Իսկ Հայաստանի հետ ավարտել է բանակցությունները միջուկային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության և տվյալների կենտրոնների կառուցման շուրջ։



