


Արմինֆո.Փետրվարի 11-ին տեղի է ունեցել "Ուժեղ Հայաստան" կուսակցության համագումարը: Այդ մասին հաղորդել է "Մեր ձեւով" շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ համագումարում գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ:
"Վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 13: 00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը: Հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների համար կկազմակերպվի ուղիղ հեռարձակում ՝ բաց հղումով: Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում են նախնական հավատարմագրում անցնել եւ ժամանել միջոցառման մեկնարկից 20 րոպե առաջ", - նշել է Մարիաննա Ղահրամանյանը։
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կալանքից փոխվել է տնային կալանքի ։ Գործարարը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով ։ Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել ՝ փողերի լվացում։ Հատկանշական է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել են նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումներ, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեության ուղղակի միջամտելու փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները ՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ ՀԷՑ-ը նաև զրկվել է լիցենզիայից։



