


102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավարությունն սկսվել է լարված իրադրությունում: Նա մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների սպանության համար:
Գյումրիի 120-րդ ռուսական ռազմակայանի տարածքում մեկնրակած դատական նիստի սկզբում ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց վերացման համար հայտարարվել է ընդմիջում: Մասնավորապես, դատարանի դահլիճում տեղեր չէին ապահովվել Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների և փաստաբանի համար: Ավետիսյանների հարազատները դժգոհություն են հայտնել նաև այն առնչությամբ, որ դատավարությունն ընթանում է ռուսական ռազմակայանի տարածքում: Նրանց կարծիքով, դա ավելի շուտ հիշեցնում է բեմադրված շոու:
Հիշեցնենք, որ Վալերի Պերյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանդի համար: Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն` իրականացված հատուկ դաժանությամբ, շահադիտական նկատառումներից ելնելով, պատվիրված, ուղեկցված դրամաշորթությամբ, կողոպուտով կամ ավազակությամբ), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (կողոպուտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ):
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ռուսական կայազորի զինվորական դատարանը Գյումրիում կայացած արտագնա նիստում Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայության բերումով իրեն տրամադրված զենքը ձեռքին դասալքության, զենքի և զինամթերքի առևանգման և ապօրինի հրազեն կրելու համար:



