


Արմինֆո.Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բեղաին:
Իրանցի դիվանագետը անվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության համատեքստում անդրադարձել է վերջերս Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցին: "Այս տարածաշրջանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար ։ Մենք այնտեղ խաղաղությունն ու կայունությունը դիտարկում ենք որպես մեր խաղաղության և կայունության ձևերից մեկը։ Այդ այցը ԱԳ նախարար Արաղչիի ՝ ավելի վաղ Բաքու կատարած այցի շարունակությունն է", - ասել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները ։



