


Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի էջից հեռացվել է նրա ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության վերաբերյալ հրապարակումը:
Ավելի վաղ Twitter-ի (X) նրա էջում լուսանկար էր հրապարակվել «Ծիծեռնակաբերդ» այցելությունից, որն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ: "Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը ներկա են գտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը":
Այս պահին հրապարակումը բացակայում է Վենսի թվիթերյան էջից ։



