


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեիր վարչությունից, զրուցակիցները քննարկել են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում GeoProMining-ի գործունեությանն ու իրականացվող ծրագրերի ընթացքին:
2001 թվականին հիմնադրված GeoProMining-ը միջազգային մասնավոր ընկերություն է` ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ի ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում GeoProMining-ին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի և Սոտքի ոսկու հանքավայրի բաժնետոմսերը: Ընկերությունն արտադրում է «Դորե» ձուլվածքի տեսքով ոսկի և պղնձի, մոլիբդենի ու ծարիրի խտանյութեր:



