


Արմինֆո. Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության կրոնի հարցերով խորհրդական Ժան-Քրիստոֆ Պեոսելն աշխատանքային այց է կատարել Հայաստան: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը՝ Twitter-ում (X):
Այլ մանրամասներ չկան, սակայն հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ ֆրանսիացի պաշտոնյան այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Զիարատ եզդիական տաճար:



