


Արմինֆո. Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է կանխակարծություն դրսեւորի հայկական քաղաքականության մեջ՝ հենց նույն պատճառներով, որ արտասահմանյան երկրները չպետք է կանխակարծություն դրսեւորեն ամերիկյան քաղաքականության մեջ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան (X) էջի հրապարակման մեջ։
"Փաշինյանը, ով գնալով ավելի է կորցնում ժողովրդականությունը երկրի ներսում, կեղծելով ընտրությունների կանոնները և բանտարկելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և հոգևոր այլախոհներին, աջակցություն է փնտրում արտերկրում", - ասվում է ANCA-ի հրապարակման մեջ:
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմ Դի Վենսը Երևանում է, ուր պաշտոնական այցով ժամանել է փետրվարի 9-ին: Հայաստանի մայրաքաղաքում բանակցությունների ավարտից հետո Վենսն այսօր կմեկնի Ադրբեջան ՝ հանդիպելու այդ երկրի ղեկավարության հետ:



