


Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բաքու կատարելիք այցի վերաբերյալ, ընդգծելով, որ այցի նպատակը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է:
"Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Ադրբեջան։ Այս այցը կլինի վերջին տարիների ամենաբարձր մակարդակի այցն Ադրբեջան և ցույց է տալիս ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրությունը: Փոխնախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների ընդհանուր հանձնառությունը ՝ ընդլայնելու համագործակցությունը և ամրապնդելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում", - ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան գրառման մեջ (X):
Նշենք, որ փոխնախագահը գտնվում է Երևանում, ուր պաշտոնական այցով ժամանել է փետրվարի 9-ին: Հայաստանի մայրաքաղաքում բանակցությունների ավարտից հետո Վենսը այսօր կմեկնի Ադրբեջան:



